Մեղրով տորթ նրբություն

Categories: РЕЦЕПТЫ.

Фев 27, 2017 // By:admin // No Comment

Պատրաստեք մեղրով տորթ նրբություն հետևյալ բաղադրատոմսով
Այս բաղադրատոմսը շատ եմ սիրում, քանի որ մեղրը այնպես է հալչում՝ կարծես կախարդական պրոցես տեղի ունենա: Երբ ես 2 կամ 3 շերտից բաղկացած տորթեր եմ թխում՝ դա շատ կոմբինացված ձևով եմ անում: 1-2 շերտերը հիմնականում այս ձևով եմ անում: Ամենաներքևի շերտը կարող է լինել բիկվիթ կամ թթվասերով շերտ: Այս տորթի համար կրկին թթվասերով կրեմ եմ առաջարկում պատրաստել: Այն շատ հեշտ և օգտակար է երեխաների համար:
image

Ինչպես պատրաստել մեղրով տորթ նրբություն

Կարագը փափկեցնել: Խառնել կարագը, շաքրավազը, ձուն ու լավ հարել: Մեղրը կաթսայի մեջ տաքացնել, եռացնել ու ավելացնել սոդա: Ստացված մեղրային զանգվածը լցնել առաջին խառնուրդի մեջ: Ավելացնել ալյուր ու փափուկ խմոր հունցել: Խմորը 5 մասի բաժանել: Յուրաքանչյուր մասը 1սմ հաստությամբ գրտնակել: Թխել 3-5 րոպե 200 աստիճանում: Կրեմի համար թթվասերն ու շաքարավազը հարել միասին: Ընկույզը մեծ-մեծ կտրատել: Պատրաստի շերտերը կրեմով պատել, յուրաքանչյուրի վրա ընկույզ լցնել:

Загрузка...

Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք մեղրով տորթ նրբություն
կարագ 200 գրամ,շաքարավազ 1 թեյի բաժակ,ձու 1 հատ,մեղր 2 ճաշի գդալ,սոդա 1 թեյի գդալ,ալյուր 200 գրամ

Կրեմ
թթվասեր 500գրամ,շաքարավազ 1 թեյի բաժակ,ընկույզ 50 գրամ,կակաո 30 գրամ

Загрузка...

About admin

Browse Archived Articles by admin

Աստված սեր է:

 

Փակել