Ինչպես եք ձեզ դրսևորում հակառակ սեռի հետ հարաբերություններում. անցեք թեստն ու իմացեք պատասխանը

Categories: РАЗНОЕ.

Фев 27, 2017 // By:admin // No Comment

Մենք բոլորս տարբերվում ենք միմյանցից և տարբեր կերպ ենք հարաբերություններ կառուցում։ Marketium,ru կայքը գրում է, որ հասկանալու համար, թե ինչպես են դասավորվում հարաբերությունները հակառակ սեռի հետ, կարող եք անցնել այս պարզ թեստը։ Դրա համար հարկավոր է բռունցք անել, ապա դուրս հանել մատներից մեկը։ Ո՞ր մատն եք առաջինը դուրս հանել։

1. Եթե բութ մատն եք ցույց տվել, նշանակում է՝ ուղիղ մարդ եք։ Չեք փորձում խորամանկել, ուղիղ ասում եք ճշմարտությունը։ Նույնը վերաբերում է սիրային հարաբերություններին։ Եթե տվյալ անձը ձեզ դուր է գալիս, չեք պտտվի նրա շուրջ, կասեք ճշմարտությունը։

2. Եթե ցուցամատն եք ցույց տվել, պատկանում եք այն անձանց թվին, ովքեր երկար են երկմտում։ նույնիսկ, եթե անձը ձեզ շատ է դուր գալիս, երկար ժամանակ կշարունակեք «ուսումնասիրել» նրան։ Ձեզ երկար ժամանակ է հարկավոր՝ նոր հանգամանքներին հարմարվելու համար։ Արկածները վախեցնում են ձեզ, բայց հարգալից եք վերաբերվում զուգընկերոջ ազատությանը։ Եթե գտնում եք այն մարդուն, ով իսկապես ձերն է, կապվում եք նրա հետ։

3. Եթե միջնատամն եք ցույց տվել, խորամանկ և արագաշարժ մարդ եք։ Անկեղծորեն չեք հասկանում, թե ինչու է պետք սպասել, եթե կարելի է անել հիմա և այստեղ։ Օրինակ՝ եթե սիրահարված եք, ապա սեռական հարաբերությունը մտնում է կատարվելիք գործողությունների շարքում։ Համոզված եք, որ ամուր հարաբերությունները կառուցվում են վառ սեռական կյանքի հիմքի վրա։

4. Եթե մատնեմատն եք ցույց տվել, ձեր խոսքի տերն եք։ Եթե հարաբերություններ ունեք որևէ մեկի հետ, այդ հարաբերությունների համար կանեք ամեն ինչ։ Միշտ մտածում եք ոչ միայն ձեր, այլև զուգընկերոջ մասին, աշխատում եք, որ նրա մոտ ամեն ինչ կարգին լինի։ Ընդհանուր առմամբ, հարաբերություններում լուրջ խնդիրներ չեք ունենում, իսկ եթե փոքրիկ խնդիրներ են առաջանում, միշտ պատրաստ եք երկխոսության։ Դեպքերի մեծամասնությունում բաժանման հանգեցնում են զգացմունքների սառելը կամ հետաքրքրությունների տարբերությունները։

5. Ճկույթը խորհրդանշում է ինֆանտիլություն։ Հաճախ հարաբերություններ եք կառուցում նման անձանց հետ։ Միասին ճախրում եք, երբեմն ապրում վարդագույն աշխարհում, նույնիսկ, եթե վաղուց արդեն դեռահաս չեք։ Ձեզ իրականություն վերադարձնում է մի քանի հանգամանք, որոնք վաղ թե ուշ հայտնվում են ձեր ճանապարհին։ Մեծացեք, բայց մի մոռացեք այն անհոգության մասին, որ թագավորում է ձեր հոգում։ Այն կօգնի ձեզ դուրս գալ դժվար իրավիճակներից։

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

About admin

Browse Archived Articles by admin

Աստված սեր է:

 

Փակել